1000х90.jpg (78 KB)

Սիրիայում հինգ մարդ է զոհվել զինյալների կողմից խաղաղ ցույցը ցրելու ժամանակ

Armenpress 17:16, 18 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) արաբ-քրդական կազմավորման մարտիկները կրակ են բացել Էլ Հասաքի նահանգում խաղաղ ցուցարարների ուղղությամբ: Քաղաքացիները բողոքով հանդես են եկել վառելիքի գները բարձրացնելու քրդական վարչակազմի որոշման դեմ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տեղում հաղորդել Է իրազեկված մի աղբյուր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Էլ Հասաքի նահանգի Կանա, Ալ Հադաժա, Ռաշիդիա եւ Հադադիա բնակավայրերի բնակիչները բողոքի ակցիայի Էին դուրս եկել իրենց կողմից վերահսկվող տարածքներում վառելիքի գները բարձրացնելու քրդական վարչակազմի որոշման դեմ: ՍԴՈւ-ի զինյալները կրակ են բացել ցուցարարներին ցրելու համար, ինչը հանգեցրել Է հինգ մարդու զոհվելու»,-պատմել Է գործակալության զրուցակիցը:

Գործակալության մեկ այլ աղբյուրի խոսքով՝ ցուցարարները արգելափակել են Էլ-Հասաքի-Դեյր Էզ Զոր ճանապարհը՝ հանդես գալով խաղաղ բնակիչների վրա ՍԴՈւ-ի հարձակումների դեմ: «Բնակիչներն այրել են ՍԴՈւ-ի պահակակետը, որը գտնվում Է Էլ Հասաքի նահանգի հարավային Շադդադի քաղաքի արեւելքում»,-հավելել Է աղբյուրը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am