1000х90.jpg (78 KB)

ՆԱՏՕ-ում հայտարարել են Ռուսաստանի հետ երկխոսության պատրաստակամության մասին

Armenpress 15:09, 18 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսատլանտյան դաշինքը նախկինի պես պատրաստ Է Ռուսաստանի հետ երկխոսության, այդ թվում Ռուսաստան - ՆԱՏՕ խորհրդի շրջանակում: Մայիսի 18-ին այդ մասին հայտարարել Է ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի ղեկավար ռազմաօդային ուժերի գեներալ Ստյուարտ Փիչը՝ բացելով շտաբների պետերի մակարակով դաշինքի Ռազմական կոմիտեի նստը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք նախկինի պես պահպանում ենք կրկնարի մոտեցումը Ռուսաստանի նկատմամբ (զսպում եւ երկխոսություն), մասնավորապես, Ռուսաստան – ՆԱՏՕ խորհրդի միջոցով: Մենք ցավում ենք, որ Ռուսաստանը դրականորեն չի պատասխանում Ռուսաստան – ՆԱՏՕ խուրհրդի անցկացման առաջարկությանը, բայց նախկինի պես Ռուսաստանի հետ կառուցողական հարաբարությունների հույս ունենք, երբ նրա գործողությունները դա հնարավոր դարձնեն»,- պնդել Է նա:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը յուրաքանչյուր ելույթի ժամանակ ընդգծում Է, որ դաշինքը կրկնակի մոտեցում ունի ՌԴ-ի նկատմամբ՝ զսպում եւ երկխոսություն: Ավելի վաղ նա նաեւ պնդել Է, որ Մոսկվան արդեն երկու տարի հրաժարվում Է Ռուսաստան – ՆԱՏՕ խորհրդի նիստերի անցկացումից: Մարտի վերջին ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշել Է, որ Մոսկվան չի հրաժարվում ձեւաչափին մասնակցելուց եւ առաջարկում Է վերականգնել շփումները զինվորականների գծով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am