1000х90.jpg (78 KB)

Պեսկովը պատասխանել Է Ժնեւում Պուտինի եւ Բայդենի հնարավոր հանդիպման մասին հարցին

Armenpress 14:24, 18 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս-ամերիկյան գագաթնաժողովի անցկացման վայրի մասին վերջնական պայմանավորվածություն չկա, այն հենց որ եւ եթե լինի, կհետեւի համապատասխան հաղորդագրությունը: Այդ մասին հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Լավրովը հաղորդել Էր, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի հանդիպման անցկացման մասին վերջնական պայմանավորվածություն դեռ չկա, բայց եթե այն ձեռք բերվի, ապա գագաթնաժողովը կարող Է անցկացվել «եվրոպական դիվանագիտական մայրաքաղաքներից մեկում: Ընդ որում, ՌԻԱ Նովոստիի աղբյուրների տվյալներով, առաջիկա գագաթնաժողովը, եթե Ռուսաստանը համաձայնություն տա, կարող Է կայանալ Ժնեւում:

«Ես առաջվա պես ոչինչ չունեմ հաղորդելու այդ թեմայի վերաբերյալ: Ես առաջարկում եմ գուշակություններ չանել սուրճի մրուրով: Հենց որ եւ եթե վերջնական պայմանավորվածություն ձեռք բերվի, մենք համապատասխան հաղորդագրություն կտանք»,-ասել Է Պեսկովը լրագրողներին՝ ի պատասխան այն հարցի, թե իսկապես կողմերը Շվեյցարիան են դիտարկում գագաթնաժողովի անցկացման համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am