Հարավային Կորեայի նախագահը ԱՄՆ-ում հանդիպում կունենա Բայդենի, Հարիսի եւ Փելոսիի հետ

Armenpress 12:20, 18 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի (ՀԿ) նախագահ Մուն Չժե Ինը այս շաբաթ հնգօրյա ուղեւորություն կկատարի ԱՄՆ, որի ընթացքում հանդիպում կունենա Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Երկու ղեկավարների գագաթնաժողովը կկայանա (տեղական ժամանակով) մայիսի 21-ին, Սպիտակ տանը: «Բարձր մակարդակով բանակցություններից անմիջապես հետո (երկու ղեկավարները) պլանավորվում են անցկացնել համատեղ մամուլի ասուլիս»,-հաղորդել Է ՀԿ-ի նախագահի վարչակազմի՝ հասարակայնության հետ կապերի գծով ավագ քարտուղար Չոն Ման Հոն: Նա նշել Է, որ Հարավային Կորեայի նախագահը պլանավորում Է ԱՄՆ-ի մայրաքաղաք ուղեւորվել մայիսի 19-ի ցերեկը: Մայիսի 20-ի առավոտյան նա մտադիր Է այցելել Առլինգթոնի ազգային գերեզմանատուն: Օրվա երկրորդ կեսին Մուն Չժե Ինը կայցելի Կապիտոլիումի բլուր, որտեղ հանդիպում կունենա Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ: Հաջորդ օրը ՀԿ-ի նախագահը կհանդիպի ԱՄՆ-ի փոխնախագահ Քամալա Հարիսի հետ, որից հետո տեղի կունենան նրա բանակցությունները Ջո Բայդենի հետ:

Հարավային Կորեայի նախագահը պետք Է Սեուլ վերադառնա մայիսի 23-ի երեկոյան: Ինչպես հաղորդվել Է ավելի վաղ, գագաթնաժողովի ընթացքում Մուն Չժե Ինը եւ Բայդենը կհաստատեն երկու երկրների դաշինքի հաստատունությունը եւ կքննարկեն մի շարք հարցեր, այդ թվում՝ ԿԺԴՀ-ի միջուկազերծումը: Մուն Չժե Ինը հայտարարել Է, որ ակնկալում Է ԿԺԴՀ-ի շուտափույթ արձագանքը Հյուսիսի եւ Հարավի միջեւ, ինչպես նաեւ Փհենյանի ու Վաշինգտոնի միջեւ դադարեցված խաղաղ գործընթացի վերսկսման վերաբերյալ առաջարկությանը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am