Գիշերն 90 հրթիռ են արձակել Իսրայելի տարածք Գազայի հատվածից

Armenpress 09:44, 18 Մայիս, 2021
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժամը 19:00-ից մինչեւ մայիսի 18-ի 07:00-ն Գազայի հատվածից շուրջ 90 հրթիռ են արձակել Իսրայելի տարածք: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին Իսրայելի ռազմաօդային ուժերը հայտնել են Twitter-ի իրենց Էջում: Մոտավորապես 20 հրթիռ ընկել Է հենց Գազայի հատվածում, նշված Է հաղորդագրության մեջ: Իսրայելի հակաօդային պաշտպանության ուժերը կալանել են տասնյակ հրթիռներ:Հնարավոր վնասների մասին տվյալներ չեն բերվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am