Օդային տագնապի շչակներ են հնչել Իսրայելի հարավում

Armenpress 09:34, 18 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 18-ի վաղ առավոտյան օդային տագնապի շչակներ են հնչել Իսրայելի հարավում՝ բնակիչներին նախազգուշացնելով Գազայի հատվածից նոր հրթիռակոծումների մասին: Իսրայելի Պաշտպանության բանակն այդ մասին հայտնել Է իր Telegram-ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Շչակները հնչել են Գազայի հատվածին հարակից շրջաններում»,- տեղեկացրել են զինվորականները:

Նրանք նաեւ ճշտել են, որ տագնապի շչակները գործել են Նահալ Օզ կիբուցում, որը գտնվում Է ափամերձ միջատարածքի հետ սահմանի մերձակայքում: Մայիսի 10-ից Գազայի պաղեստինյան խմբավորումների եւ իսրայելական բանակի միջեւ շարունակվում են փոխհրթիռահարվածները: Վերջին տվյալների համաձայն՝ իսրայելական կողմից զոհվել Է առնվազն 10 մարդ, հարյուրավորները տուժել են: Պաղեստինցիների կորուստները միայն Գազայի հատվածում մեկ շաբաթվա ռմբակոծումների ընթացքում արդեն գերազանցել Է 200 սպանվածները եւ 1,3 հազար վիրավորները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am