Իտալիան կթուլացնի COVID-19-ով պայմանավորված սահմանափակումները

Armenpress 21:58, 17 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի իշխանությունները մեկ ժամով կկրճատեն պարեկային ժամը: Այն կսկսվի երեկոյան 23:00-ից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է երկրի կառավարությունը:

Մայիսի 17-ին Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին COVID-19-ով պայմանավորված կարանտինային միջոցառումների համակարգող խմբի նիստ է անցկացրել, որին մասնակցել են նախարարներ, փորձագետներ, Գիտատեխնիկական կոմիտեի ներկայացուցիչներ:

Հանդիպմանը որոշում է կայացվել մեկ ժամով կրճատել պարեկային ժամի սկիզբն այն շրջաններում, որոնք սահմանափակումների «դեղին» գոտում են, ինչը նշանակում է, որ այդ շրջանները վարակի տարածման գործում մեծ վտանգ չեն ներկայացնում:

Հունիսի 7-ից նախատեսվում է պարեկային ժամը կրճատել ևս մեկ ժամով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am