Գազայում իսրայելական հարվածի հետևանքով ավերվել է վակուֆների նախարարության շենքը

Armenpress 21:50, 17 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով ավերվել է Վակուֆների (կրոնական սեփականության) և կրոնի գործերի նախարարության շենքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իսրայելական հեռուստաընկերություններից մեկը:

Ընկերության տվյալներով՝ կառավարական հաստատությունը, որը գտնվում է Գազայի արևմտյան մասում, գրոհվել է օդից: Տուժածների մասին տեղեկություններ դեռ չեն ստացվել:

«Սա արդեն պաղեստինյան անկլավի առաջին նախարարությունը չէ, որը ենթարկվում է հարձակումների։ Մայիսի 16-ին մարտական ավիացիան քանդել էր Աշխատանքի նախարարության շենքը, ևս մեկ գերատեսչության՝ Սոցիալական զարգացման նախարարության շենքին էական վնաս էր հասցվել: Բացի այդ, բազմիցս ռմբակոծությունների են ենթարկվել ՀԱՄԱՍ շարժման գլխավոր գրասենյակը և ՆԳՆ-ի գրասենյակները»,- նշել են իսրայելական ՀԸ-ից:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am