«Ատլետիկո»-ն և «Ռեալ»-ը հաղթեցին, «Բարսելոնա»-ն` ոչ. Լա լիգայի ավարտին մնաց մեկ տուր

Armenpress 22:31, 16 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունում կայացան 37-րդ տուրի մի շարք հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մադրիդի «Ռեալ»-ն արտագնա խաղում նվազագույն հաշվով առավելության հասավ «Ատլետիկի» նկատմամբ: «Արքայական ակումբի» միակ գոլը խփեց Նաչոն:

«Բարսելոնա»-ն տանն ընդունելով «Սելթա»-ին պարտվեց 1:2 հաշվով: «Կապտանռնագույնների» աչքի ընկավ Մեսին, «Սելթա»-ից` Մինան (դուբլ):

«Ատլետիկո»-ն սեփական հարկի տակ պարտության մատնեց «Օսասունա»-ին 2:1 հաշվով: «Ատլետներից» գոլերը խփեցին Ռենան և Սուարեսը:

Իսպանիայի ֆուտբոլի առաջնության ավարտից մեկ տուր առաջ «Ատլետիկո»-ն գլխավորում է մրցաշարային աղյուսակը և ունի 83 միավոր: Երկրորդ տեղում «Ռեալ»-ն է, որն ունի 81 միավոր: Եվ եռյակը 76 միավորով եզրափակում է «Բարսելոնա»-ն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am