1000х90.jpg (78 KB)

ԱԽ քարտուղարն ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նախագահին առաջարկել է անցկացնել կոմիտեի արտահերթ նիստ

Armenpress 19:52, 16 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 16-ին նամակ է հղել  Տաջիկստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար, ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նախագահ Նասրուլլո Մախմուդզոդային և ներկայացրել  Հայաստանի սահմանամերձ շրջաններ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների ներթափանցման մասին փաստեր: Այս կապակցությամբ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն առաջարկել է անցկացնել ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի արտահերթ նիստ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Անվտանգության խորհրդի գրասենյակից, նամակի պատճենն ուղարկվել է  ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am