Երևան-Գյումրի ավտոճանապարհին ավտոմեքենա այրվել

Armenpress 13:14, 16 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 16-ին, ժամը 03:18-ին ահազանգ է ստացել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝  պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 58-րդ կմ-ին այրվում է «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենա։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:40-ին, մարվել` 04:00-ին: Ավտոմեքենան այրվել է։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am