1000х90.jpg (78 KB)

Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ. դեսպան Լաքոտը մեջբերել է Շիրազի «Էքսպրոմտ»-ն ու դրա ֆրանսերեն թարգմանությունը

Armenpress 14:02, 15 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի «Էքսպրոմտ» բանաստեղծությունն ու դրա ֆրանսերեն թարգմանությունը՝ գրառումը զուգակցելով հայկական լեռները պատկերող լուսանկարով:

ԷՔՍՊՐՈՄՏ

Մենք խաղաղ էինք մեր լեռների պես,

Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ:

Մենք ձեր դեմ ելանք մեր լեռների պես,

Դուք հողմերի պես ոռնացիք վայրագ:

Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես,

Դուք հողմերի պես կկորչեք վայրագ:

Հովհաննես Շիրազ



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am