Չեմպիոնների լիգայի 2023 թվականի եզրափակիչը կարող է անցկացվել Ստամբուլում

Armenpress 13:45, 14 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 2023 թվականի եզրափակիչ հանդիպումը Մյունխենից կտեղափոխվի Ստամբուլ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են միջազգային ԶԼՄ-ները: Թուրքական ֆեդերացիան ՈՒԵՖԱ-ի հետ բանակցությունների շնորհիվ համաձայնության է եկել ՉԼ եզրափակիչը հյուրընկալել երկու տարի անց: 2022 թվականի եզրափակիչը կկայանա ՌԴ Սանկտ-Պետերբուրգ քաղաքում:

Ավելի վաղ պաշտոնապես հայտնի էր դարձել, որ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը չի անցկացվի Ստամբուլում, այլ կկայանա  Պորտուգալիայում, «Դրագաու» մարզադաշտում: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 2020/21 մրցաշրջանի եզրափակիչում կմրցեն «Մանչեսթեր Սիթի»-ն և «Չելսի»-ն:  Հանդիպումը նախատեսված է մայիսի 29-ին:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am