Պետքարտուղարությունն անդրադարձել է Սյունիքում ստեղծված իրավիճակին և զսպվածության կոչ արել

Armenpress 23:15, 13 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղարությունը պաշտոնական Երևանին և Բաքվին սահմաններին զսպվածություն ցուցաբերելու կոչ է անում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսն ընդգծել է, որ Պետքարտուղարությունն ուշադրությամբ հետևում է հայ-ադրբեջանական սահմանին ոչ դեմարկացաված հատվածում լարվածության աճի մասին տեղեկատվությանը:

«Մենք հասկանում ենք, որ կողմերի միջև շփումները շարունակվում են, և զսպվածության կոչ ենք անում՝ իրավիճակի խաղաղ ապաէսկալացման նպատակով»,- գրել է Փրայսը՝ Թվիթերի իր էջում:    



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am