Հայաստանի ֆուտբոլի գավաթի եզրափակիչի տոմսերն արդեն վաճառքում են

Armenpress 20:48, 13 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպման տոմսերն արդեն իսկ վաճառքում են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Մայիսի 15-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա VBET Հայաստանի գավաթի եզրափակիչ «Ալաշկերտ»-«Արարատ» հանդիպումը։ 

Եզրափակչի տոմսերը կարող եք ձեռք բերել «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղից կամ օնլայն տարբերակով՝ այցելելով https://tickets.ffa.am/ կայք։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am