ԱՀ ՄԻՊ-ն Արցախ այցելելու կոչով նամակ է հղել մի շարք հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունների

Armenpress 20:46, 13 Մայիս, 2021

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը նամակ է ուղարկել միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններին, որում անդրադարձել է Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ընթացքում Պաշտպանի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքներին և հետպատերազմյան իրավիճակում Արցախում առաջացած հումանիտար և մարդու իրավունքների պաշտպանությանը առնչվող հիմնախնդիրներին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Պաշտպանը կոչ է արել միջազգային գործընկերներին ակտիվ և գործուն քայլեր ձեռնարկել ստեղծված հումանիտար դժվարին վիճակը համատեղ ջանքերով մեղմելու ուղղությամբ և համագործակցության շրջանակներում այցեր իրականացնել Արցախ` տեղում իրավիճակը գնահատելու և Արցախի ժողովրդին աջակցելու համար։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am