Սերգեյ Լավրովը Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպը

Armenpress 20:06, 13 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 13-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն  Բայրամովի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի ԱԳՆ-ն:

«Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ Ռուսաստանի կողմից, ինչպես եւ ավելի վաղ Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ Լավրովի հեռախոսազրույցի ընթացքում, հաստատվել է հրադադարի ռեժիմի խիստ պահպանման, ինչպես նաև Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների դրույթների անշեղ կատարման անհրաժեշտությունը:

Կարևորվել է բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով նման բոլոր միջադեպերը լուծումը: Պատրաստակամություն է հայտնվել աջակցել Հարավային Կովկասում իրադրության հետեւողական կարգավորմանը»- նշված է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am