Ագաթա Քրիստիի տունը Օքսֆորդշիրում վաճառքի է հանվել

Armenpress 14:38, 13 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կին գրող Ագաթա Քրիստիի տունը Մեծ Բրիտանիայում վաճառքի Է հանվել: Այդ մասին հաղորդել Է Savills անշարժ գույքի միջազգային գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ագաթա Քրիստիի տունը նշանավոր օբյեկտ Է Մեծ Բրիտանիայի համար, իսկական ավար, որը տարեցտարի միայն կմեծացնի իր արժեքը: Օբյեկտը գնահատվում Է 2,75 մլն ֆունտ կամ 288,2 մլն ռուբլի»,-նշել Է Յուլյա Օվչիննիկովը՝ Ռուսաստանում արտասահմանյան անշարժ գույքի վաճառքների դեպարտամենտի տնօրենը:

«Ագաթա Քրիստին իր ամուսնու հետ միասին տունը 1934 թվականին գնել Է Օքսֆորդշիրում: Գրողն այստեղ ապրել Է ընդհուպ մինչեւ 1976 թվականին իր մահը: Հենց այստեղ Է նա գրել Էրքյուլ Փուարոյի մասին վերջին գրքերը: Տան պատկանելությունը հաստատում Է շինության ճակատին փակցված պատմական ցուցանակը:

Բացի պատմական արժեքից, առանձնատունը հետաքրքիր Է նաեւ որպես անշարժ գույքի օբյեկտ: 17-րդ դարի առանձնատունն իրենից ներկայացնում Է 581 քառակուսի մետր մակերեսով առանձին կանգուն տուն, որին հարում Է 2 հեկտար տարածքով անգլիական այգին, որը թեքությամբ իջնում Է դեպի Թեմզա:

Նաեւ հողակտորի վրա տեղակայված Է ոչ մեծ հյուրատուն՝ մեկ ննջարանով: Երեքհարկանի տունն ունի հինգ ննջարան եւ չորս ընդարձակ շինություն: Այն համապատասխանում Է ժամանակակից կենսաձեւ ունեցող գնորդներին ինչպես իր հատակագծմամբ, այնպես Էլ ոճաբանությամբ, նշել են գործակալությունում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am