Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Էյդ Ալ-Ֆիտր սրբազան տոնի առթիվ

Armenpress 10:48, 12 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Էյդ Ալ-Ֆիտր սրբազան տոնի կապակցությամբ, շնորհավորական ուղերձներ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավորին, Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահին և վարչապետին, Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահին, Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահին, Թունիսի Հանրապետության վարչապետին, Իրաքի Հանրապետության վարչապետին, Լիբանանի Հանրապետության վարչապետին, Քուվեյթի Պետության էմիրին և վարչապետին, Օմանի Սուլթանության սուլթանին՝ մաղթելով նրանց քաջառողջություն և հաջողություններ:  «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նիկոլ Փաշինյանը խաղաղություն ու բարեկեցություն է մաղթել այդ երկրների բարեկամ ժողովուրդներին և կարևորել համագործակցության զարգացումը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am