Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Հռոմի մրցաշարի 3-րդ շրջան

Armenpress 22:34, 11 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի առաջին ռակետ թենիսիստ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Հռոմի մրցաշարի 3-րդ շրջան:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հռոմի Մաստերս մրցաշարի տղամարդկանց մենախաղի 2-րդ շրջանում Նովակ Ջոկովիչը մրցեց ԱՄՆ ներկայացուցիչ Թեյլոր Ֆրիցի հետ: 1 ժամ 38 րոպե ձգված մրցախաղում սերբ հաղթեց երկու սեթերից հետո 6:3, 7:6 հաշվով: Հաջորդիվ Ջոկովիչի մրցակիցը դեռևս հայտնի չէ:

Հռոմի Մաստերս մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 2,5 միլիոն եվրո: Գրունտի վրա անցկացվող մրցաշարին մասնակցում են 56 թենիսիստ: Այն կեզրափակվի մայիսի 16-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am