Բալեկյանը և իր ընտանիքի անդամները հյուրընկալվել են ՀՀ դեսպան Հովհաննես Վիրաբյանի կողմից

Armenpress 22:11, 11 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և արգենտինական «Ուրական» ակումբի ֆուտբոլիստ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը և իր ընտանիքի անդամները Բուենոս-Այրեսում հյուրընկալվել էին Արգենտինայում, Ուրուգուայում, Չիլիում, Պերուում և Պարագվայում ՀՀ դեսպան Հովհաննես Վիրաբյանի կողմից:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Դեսպանը շնորհավորել է ազգայինհավաքականի վերջին երեք հանդիպումներում տարած հաղթանակների և ենթախմբում այս պահինառաջին տեղը զբաղեցնելու կապակցությամբ, մաղթել հետագա հաջողություններ:

Նորբերտո Բրիասկոն հանդես է գալիս Արգենտինայի բարձրագույն խմբի առաջնությունը ներկայացնողՈւռական ակումբում։ Այդ թիմի պատանեկան թիմում էլ ֆուտբոլիստն սկսել է իր կարիերան։ 2018 թվականի մարտին Նորբերտո Բրիասկոն ստացել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հրավերն ու միացել թիմին:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am