«Փյունիկ»-«Արարատ-Արմենիա» խաղն ավարտվեց ոչ-ոքի, «Ուրարտու»-ն հաղթեց «Վան»-ին

Armenpress 21:34, 11 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության 23-րդ տուրը եզրափակվեց «Փյունիկ»-«Արարատ-Արմենիա» և «Ուրարտու»-«Վան» խաղով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Փյունիկ»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Արարատ-Արմենիա»-ին: Այս խաղում այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց` 0:0:

«Ուրարտու»-ն սեփական մարզաբազայի մարզադաշտում հյուրընկալելով «Վան»-ին առավելության հասավ 2:1 հաշվով: «Ուրարտու»-ի կազմում աչքի ընկավ Պոլյակովը, մեկ անգամ էլ ինքնագոլ խփեց Պետրոսյանը: «Վան»-ի միակ գոլն իր ակտիվում գրանցեց Եզան:

Այս տուրից հետո Հայաստանի առաջնության Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Նոա»-ն, որն ունի 38 միավոր: Երկրորդ տեղում 37 միավորով «Ալաշկերտ»-ն է, իսկ եռյակը եզրափակում է «Արարատ»-ը` 36 միավոր:

Հայաստանի առաջնության ավարտին մնացել է երկու տուր:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am