1000х90.jpg (78 KB)

Անտոնիո Գուտերեշը Մերձավոր Արևելքում անհապաղ դեէսկալացիայի կոչ է անում

Armenpress 21:26, 11 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խորապես մտահոգված է Պաղեստինի և Իսրայելի միջև լարվածության աճով և անհապաղ դեէսկալացիայի կոչ է անում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին բրիֆինգում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

«Գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է պաղեստինյան օկուպացված տարածքում և Երուսաղեմում ստեղծված իրավիճակով, այդ թվում՝ Գազայի հատվածում էսկալացիայով, ինչպես նաև օկուպացված Արևելյան Երուսաղեմում իրավիճակով: Այդ աճող էսկալացիան պետք է անհապաղ դադարեցվի: Ներգրավված կողմերի հետ բոլոր մակարդակներում կապեր են հաստատվում, որպեսզի օգնենք ապաէսկալացիային»,- նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչը:

Գազայի հատվածի ուղղությամբ իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի, որոնցից 10-ը երեխաներ են, ևս 152 մարդ ստացել է մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ: 

Երկուշաբթի օրվանից Իսրայելի տարածքի ուղղությամբ Գազայի հատվածից բաց է թողնվել ավելի քան 200 հրթիռ, իսրայելական բանակն ի պատասխան ոչնչացրել է ավելի քան 130 ռազմական նպատակակետ, 15 գրոհային: Իսրայելի բանակը ներգրավել է 5 հազար պահեստազորայինների՝ պաղեստինյան իսլամիստների դեմ օպերացիայում տարբեր ստորաբաժանումներ ամրապնդելու համար:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am