1000х90.jpg (78 KB)

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կարող է անցկացվել Պորտուգալիայում

Armenpress 21:04, 11 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը կարող է չանցկացվել Ստամբուլում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըստ միջազգային մի շարք ԶԼՄ-ների պնդման Ստամբուլի փոխարեն Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը կարող է անցկացվել Պորտուգալիայի «Դրագաու» մարզադաշտում:

Ավելի վաղ լուրեր կային, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հասած երկու անգլիական թիմերի համար նախընտրելի է եզրափակիչ հանդիպումն անցկացնել Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում: Այս կերպ թիմերը կխուսափեն կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով առաջացած թռիչքային խնդիրներից: Խնդիր է նաև այն, որ Covid-19-ը մեծ տարածում ունի Թուրքիայում:

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 2020/21 մրցաշրջանի եզրափակիչում կմրցեն «Մանչեսթեր Սիթի»-ն և «Չելսի»-ն: Հանդիպումը նախատեսված է մայիսի 29-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am