ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը կազմակերպել է ևս 54 ընտանիքի վերադարձն Արցախ

Armenpress 17:57, 11 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի տարբեր բնակավայրերի վերաբնակեցման նպատակով, ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի կազմակերպած ճանաչողական այցերի կազմակերպման և տեղափոխման ծրագրի արդյունքում՝ 54 ընտանիք (թվով 271 մարդ) տեղափոխվել է Արցախ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Արցախի կառավարության օպերատիվ շտաբից՝հավելելով, որ վերաբնակեցման համար կազմակերպվել է 9 ճանաչողական այց, որոնցում ընդգրկվել են 56 ընտանիքների գլխավորները: Արդյունքում՝ կազմակերպման փուլում է ևս 6 ընտանիքի տեղափոխման գործընթացը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am