Ռուսաստանից, Հարավային Օսիայից եւ Աբխազիայից պատվիրակությունները ժամանել են ԴԺՀ

Armenpress 16:02, 11 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանից, Հարավային Օսիայից եւ Աբխազիայից պատվիրակություններ են ժամանել Դոնեցկ՝ մասնակցելու Հանրապետության օրվա տոնակատարությանը: Այդ մասին մայիսի 11-ին հաղորդել են ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարի վարչակազմի մամուլի ծառայությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինն անցկացրել Է օտարերկրյա պատվիրակությունների ընդունելություն, որոնք ժամանել են՝ մասնակցելու Հանրապետության օրվա առթիվ անցկացվող տոնական միջոցառումներին»,-ասվում Է ԴԺՀ-ի ղեկավարի վարչակազմի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Վարչակազմում նշել են, որ տոնակատարությանը պատվիրակություններ են ժամանել Ռուսաստանից, Հարավային Օսիայից եւ Աբխազիայից: ՌԴ-ից պատվիրակությունը գլխավորել Է «Եդինայա Ռոսիա» կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղար Անդրեյ Տուրչակը, իսկ Հարավային Օսիայինը՝ հանրապետության նախագահ Անատոլի Բիբիլովը:

Ավելի վաղ ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական Հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը հայտնել Էր, որ ժամանել Է Դոնեցկ՝ մասնակցելու հանդիսավոր միջոցառումներին: Ուկրաինայի իշխանությունները 2014 թվականի ապրիլին ռազմական գործողություն են սկսել ինքնահռչակ ԼԺՀ եւ ԴԺՀ-ի դեմ, որոնք անկախության մասին Էին հայտարարել 2014 թվականի փետրվարին Ուկրաինայի պետական հեղաշրջումից հետո: 2014 թվականի մայիսի 11-ին Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերում հանրաքվե անցկացվեց տարածաշրջանների ինքնորոշման շուրջ:

ԴԺՀ-ում անկախության օրը նշվում Է մայիսի 101-ին, իսկ ԼԺՀ-ի անկախության օրը՝ մայիսի 12-ին: Դոնբասում իրադրության կարգավորման հարցը քննարկվում Է մասնավորապես Մինկում շփման խմբի հանդիպումների ընթացքում, որը 2014 թվականի սեպտեմբերից ընդունել Է արդեն երեք փաստաթուղթ, որոնք կանոնակարգում են հակամարտության ապաԷսկալացման քայլերը: Սակայն հաշտության համաձայնագրերից հետո Էլ հակամարտության կողմերի միջեւ շարունակվում են փոխհրաձգությունները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am