1000х90.jpg (78 KB)

Արսեն Զախարյանը հրավիրվել է Ռուսաստանի ֆուտբոլի հավաքական

Armenpress 15:44, 11 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի «Դինամո»-ի հայազգի ֆուտբոլիստ Արսեն Զախարյանը հրավիրվել է Ռուսաստանի հավաքական:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը ընտրել է այն ֆուտբոլիստներին, որոնք հավաքով նախապատրաստվում են հունիսի 11-ից հուլիսի 11-ը կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Արսեն Զախարյանը հանդես է գալիս Մոսկվայի «Դինամո»-ում: 17-ամյա ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանում ակումբի կազմում մասնակցել է 11 խաղի, դարձել է 2 գոլի հեղինակ և կատարել է 3 արդյունավետ փոխանցում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am