ՊԵԿ նախագահի տեղակալն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրենի պաշտոնակատարին

Armenpress 15:25, 11 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Դեյվիդ Հոֆմանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպման ընթացքում Աշոտ Մուրադյանը ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրով առաջիկա 5 տարիների նախանշված ՊԵԿ գործունեության առանցքային ուղղությունները, որոնք են հարկային ու մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացումը, իրավախախտումների կանխարգելումը, ենթակառուցվածքների արդիականացումը, կառավարման համակարգերի կատարելագործմամբ հարկ վճարողներին սպասարկման ծառայությունների տրամադրումը, հարկ վճարող-ՊԵԿ համագործակցության և վստահության ամրապնդումը:

Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Դեյվիդ Հոֆմանն իր հերթին նշել    է, որ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի կողմից ևս մշակվել է 2020-2025 թթ «Երկրի զարգացման համագործակցության ռազմավարությունը», որի շրջանակներում կարող են քննարկվել հնարավոր համագործակցության ուղղությունները:

Հանդիպմանը կողմերը պատրաստակամություն են հայտնել  գործուն քայլեր իրականացնել երկու կառույցների միջև փոխգործակցության հետագա ընդլայնման ուղղությամբ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am