1000х90.jpg (78 KB)

Չինաստանի բնակչությունը 2010 թվականից ի վեր ավելացել Է 72 միլիոնով

Armenpress 11:22, 11 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի բնակչությունը հասել Է 1 մլրդ 411 մլն 780 հազար մարդու՝ 2010 թվականից ի վեր ավելանալով 72 միլիոնով կամ 5,38 տոկոսով: Այդ մասին մայիսի 11-ին հաղորդել Է Պետական վիճակագրական վարչությունը՝ ներկայացնելով բնակչության 7-րդ համաչինական մարդահամարի արդյունքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Միջին հաշվով երկրի բնակչության թվաքանակն այս ժամանակաշրջանում տարեկան աճել Է 0,53 տոկոսով այն դեպքում, երբ 2000-ից մինչեւ 2010 թվականը միջին տարեկան աճը կազմել Է 0,57 տոկոս: Մարդահամարի տվյալներով Չինաստանում հաշվում Է 723 մլն 339 հազար 956 տղամարդ, այսինքն՝ ընդհանուր բնակչության 51,24 տոկոսը, կանանց թվաքանակը կազմում Է 688 մլն 438 հազար 768 կամ ընդհանուր բնակչության 48,76 տոկոսը: Չինաստանի 16-ից մինչեւ 59 տարեկան աշխատունակ բնակչության թվաքանակը կազմում Է 880 միլիոն, լրագրողներին հայտնել Է Չինաստանի Պետական վիճակագրական վարչության ղեկավար Նին Ցզիչժեն՝ ամփոփելով 7-րդ համաչինական մարդահամարի արդյունքները:

Պաշտոնյայի խոսքով՝ դա նշանակում Է, որ Չինաստանում «աշխատանքային ռեսուրսներն առաջվա պես առատ են»: Մարդահամարի տվյալներով՝ Չինաստանի բնակչության միջին տարիքը ներկայում կազմում Է 38,8: Երկրի մայրցամաքային մասի 0-ից մինչեւ 14 տարեկան բնակիչների թվաքանակը կազմում Է 253,38 միլիոն, 15-ից մինչեւ 59 տարեկաններինը՝ 894,37 միլիոն, 60-ից բարձր տարիք ունեցողներինը՝ 264 միլիոն: Բնակչության թվաքանակով Չինաստանն առաջին տեղն Է պահպանում աշխարհի բոլոր երկրների թվում: Նրանից աննշան չափով հետ Է մնում Հնդկաստանը (ավելի քան 1,389 միլիարդ մարդ): Երրորդ հորիզոնականում ԱՄՆ-ն Է (ավելի քան 331 միլիոն մարդ), հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am