ԱՄՆ-ի նավը Հորմուզի նեղուցում նախազգուշական կրակոցներ Է արձակել Իրանի կատերների պատճառով

Armenpress 10:55, 11 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի առափնյա պահպանության նավը Հորմուզի նեղուցում հարկադրված Է եղել նախազգուշական կրակոցներ Է արձակել, որպեսզի հեռացնի չափազանց մոտեցած Իրանի հեղափոխության պահապանների զորակազմի կատերները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 10-ին հաղորդել են արեւմտյան ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիրբիին:

եպազրույցի ժամանակ Քիրբին հայտարարել Է, որ միջադեպը տեղի Է ունեցել, երբ իրանական 13 կատերներ մինչեւ 450 մետր տարածությամբ մոտեցել են ամերիկյան վեց նավերից բաղկացած խմբին, որոնք ուղեկցել են Georgia տեսակի սուզանավը՝ զինված թեւավոր հրթիռներով: Արդյունքում ԱՄՆ-ի նավը 30 նախազգուշական կրակոցներ Է արձակել հաստոցավոր գնդացիրից: Դրանից հետո իրանական կատերները հեռացել են այդ գոտուց, հավելել Է Քիրբին: Հորմուզի նեղուցը Պարսից ծոցը միացնում Է Օմանի ծոցի հետ, իսկ այնուհետեւ՝ բաց օվկիանոսի հետ: Նեղուցի հյուսիսային ափը պատկանում Է Իրանին, հարավայինը՝ Արբական Միացյալ Էմիրություններին (ԱՄԷ), հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am