Առողջապահության փոխնախարարն այցելել է ՊՊԾ-ի ավտոմեքենայի մասնակցությամբ վթարից տուժած քաղաքացուն

Armenpress 20:03, 10 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարարի տեղակալ Գեւորգ Սիմոնյանն այցելել է ՊՊԾ հաշվեկշռում գտնվող ավտոմեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով հոսպիտալացված քաղաքացուն։ Նա գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, մասնագետների հսկողության տակ, իսկ մյուս քաղաքացին հրաժարվել է հոսպիտալացումից։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նույն աղբյուրն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Երևանում Պարեկապահակային ծառայության հաշվեկշռում գրանցված ավտոմեքենայի մասնակցությամբ մայիսի 10-ին տեղի է ունեցել ավտովթար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am