Մխիթարյանը տուրի խորհրդանշական թիմի կազմում է

Armenpress 13:39, 10 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի առաջնության 35-րդ տուրի խորհրդանշական թիմի կազմում է:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` WhoScored-ի կազմած խորհրդանշական թիմի կազմում «Ռոմա»-ի ֆուտբոլիստներից ընդգրկվել են 4 ֆուտբոլիստ, որոնց թվում նաև Մխիթարյանն է:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել է գոլի և երկու գոլային փոխացումների հեղինակ ակումբի կազմում: Իտալիայի ֆուտբոլի առաջնության 35-րդ տուրում «Ռոմա»-ն սեփական հարկի տակ ընդունեց «Կրոտոնե»-ին: Առաջին կեսում դարպասի գրավում չարձանագրվեց, իսկ ահա երկրորդ 45 րոպեների ընթացքում «գայլերը» 5 անպատասխան գնդակ ուղարկեցին «Կրոտոնե»-ի դարպասը: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր, մասնակցեց ամբողջ խաղին, դարձավ երկու գոլային փոխանցումների հեղինակ և մեկ անգամ էլ` 78-րդ րոպեին անձամբ աչքի ընկավ դարպասի գրավումով:

Այս հաղթանակից հետո «Ռոմա»-ն Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակոաւմ բարելավեց դիրքը մեկ հորիզոնականով և այժմ 7-րդն է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am