Նախագահ Սարգսյանը Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցել Խորհրդային Միության հերոսների հիշատակին

Armenpress 20:41, 9 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոսկվայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, այցելել է Մոսկվայի Նովոդևիչյե գերեզմանատուն, որտեղ գտնվում են Խորհրդային Միության հերոսներ, ծովակալ Հովհաննես Իսակովի և զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի, ականավոր պետական և քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի շիրիմները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանի նախագահը ծաղիկներ է դրել հայ նշանավոր ռազմական և պետական գործիչների գերեզմաններին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին: 

Արմեն Սարգսյանը և Նունե Սարգսյանն այցելել են նաև Կարմիր հրապարակում գտնող՝ ԽՍՀՄ կրկնակի հերոս, Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի գերեզմանին, ծաղկեպսակ դրել և հարգանքի տուրք մատուցել մեծ զորահրամանատարի հիշատակին: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am