1000х90.jpg (78 KB)

Վարչապետի պաշտոնակատար Փաշինյանը Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեց հերոսների հիշատակին

Armenpress 10:28, 9 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Մայիսի 9-ի առիթով Եռաբլուր զինվորական պանթեոնում հարգանքի տուրք մատուցեց հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետը ծաղիկներ դրեց զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին, հերոսների շիրիմներին, խունկ ծխեց: Փաշինյանը նաև զրուցեց Արցախի պատերազմի զոհերի շիրիմներին այցի եկած հարազատների հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am