«Չելսի»-ն հաղթանակ կորզեց «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղում

Armenpress 22:36, 8 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի ֆուտբոլի առաջնության 35-րդ տուրի կենտրոնական խաղում մրցեցին «Մանչեսթեր Սիթի»-ին և «Չելսի»-ն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Մանչեսթեր Սիթի»-ին հաջողվեց առաջինը բացել հանդիպման հաշիվը: 44-րդ րոպեին աչքի ընկավ Ստերլինգը: Մեկ րոպե անց 11 մետրանոց հարվածը չիրացրեց մանչեսթերյան ակումբի արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն: «Չելսի»-ին երկրորդ կեսի մեկնարկին և ավելացված րոպեին երկու գնդակ խփեց և հաղթանակ կորզեց այս խաղում: «Ազնվականների» կազմում աչքի ընկան Զիեչը և Ալոնսոն:

Այս տուրից հետո «Մանչեսթեր Սիթի»-ն Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարն է 80 միավորով, իսկ «Չելսի»-ն երրորդն է 64 միավորով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am