«Բավարիա»-ն ոչ ֆուտբոլային հաշվով հաղթեց Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ին

Armenpress 22:26, 8 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի ֆուտբոլի առաջնության նորընծա չեմպիոն Մյուխենի «Բավարիա»-ն ոչ ֆուտբոլային հաշվով հաղթեց Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մյունխենում կայացած խաղում «Բավարիա»-ն 6 գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը` սեփականը պահելով անառիկ: «Բավարիա»-ի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ռոբերտ Լևանդովսկին, մեկական անգամ էլ աչքի ընկան Մյուլերը, Կոմանը և Սանեն:

Մայիսի 8-ին` ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ Գերմանիայի ֆուտբոլի առաջնության 2020/21 մրցաշրջանի չեմպիոնը Մյունխենի «Բավարիա»-ն է: «Բավարիա»-ն ժամանակից շուտ հռչակվեց Գերմանիայի չեմպիոն, քանի որ երկրորդ տեղում ընթացող «Լայպցիգ»-ը սեփական հարկի տակ ընդունելով Դորտմունդի «Բորուսիա»-ն զիջեց 2:3 հաշվով, այդ կերպ միավորների քանակով զիջելով «Բավարիա»-ին Բունդեսլիգայի ավարտից երկու տուր առաջ: «Բորուսիա»-ի կազմում դուբլի հեղինակ դարձավ Սանչոն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ռոյսը:

«Բավարիա»-ն մրցաշրջանի ավարտից 2 տուր առաջ ունի 71 միավոր, իսկ երկրորդ տեղում գտնվող «Լայպցիգ»-ը` 64: Մյունխենցիները 31-րդ անգամ են դառնում Գերմանիայի չեմպիոն:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am