Ըմբիշներ Մելիքյանը և Ասլանյանը մոտ են ՕԽ ուղեգրին

Armenpress 18:45, 8 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ներկայացնող հունահռոմեական ոճի երկու ըմբիշ մոտ է Օլիմպիական խաղերի ուղեգրին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող համաշխարհային վարկանիշային մրցաշարում 60 կգ քաշային կարգում Արմեն Մելիքյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի հարավկորեացի Հանջաե Չունի հետ: Մինչ այս Մելիքյանը հաջորդաբար խոշոր հաշվով հաղթել էր Մեքսիկայի, Լիտվայի և Ռումինիայի ներկայացուցիչներին:

67 կգ քաշային կարգում Կարեն Ասլանյանը ևս մոտ Տոկիոյի խաղերի ուղեգրին: Նա հասել է կիսաեզրափակիչ, որտեղ կփորձի գերազանցել  Ֆրանսիայից Մամադասա Սիլանին:

Համաշխարհային վարկանիշային մրցաշարում Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճում են այն մարզիկները, որոնք հասնում են եզրափակիչ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am