Կանցկացվի հանրապետական գիտաժողով՝ նվիրված ՀՀ անկախության 30-ամյակին
ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առիթով տեղի կունենա հանրապետական գիտաժողով: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հայաստանի պատմության թանգարանից, գիտաժողովը կանցկացվի 2021 թվականի սեպտեմբերի 28-30-ը:
Զեկույցով հանդես գալու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. հուլիսի 15-ը գրանցվել հետևյալ հղումով և ուղարկել համառոտ ամփոփագիր՝ մինչև 150 բառ:
Զեկուցման ներկայացվող թեմաների ուղղություններն են.
Հնագիտություն, Ազգագրություն, Հայաստանի նոր և նորագույն շրջանի պատմություն, Մշակութաբանություն, Թանգարանագիտություն:Ժամանակացույց՝
Հուլիսի 15՝ հայտերի ընդունման վերջնաժամկետ:
Օգոստոսի 15՝ մասնակցության հաստատման վերջնաժամկետ:
Սեպտեմբերի 1՝ նախնական ծրագրի հրապարակում:
Սեպտեմբերի 20- վերջնական ծրագրի հրապարակում:
Ներկայացված զեկույցները հոդվածների տեսքով կհրապարակվեն «Աշխատություններ Հայաստանի պատմության թանգարանի» պարբերական ժողովածուի 8-րդ համարում: