1000х90.jpg (78 KB)

Ճապոնիայի կառավարությունը մտադիր է արագացնել կորոնավիրուսի դեմ պատվաստումների տեմպը

Armenpress 16:17, 8 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի կառավարությունը դիմել է տեղական իշխանություններին՝  կոչ անելով ստեղծել մեծ թվով պատվաստման կենտրոններ՝ արագացնելու երկրում պատվաստումների գործընթացը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է BBC-ն:

Մինչև հիմա Ճապոնիայում պատվաստվել է երկրի բնակչության միայն 2 տոկոսը, թեպետ երկիրն ունի պատվաստանյութի միլիոնավոր դեղաչափեր:

Ճապոնիայի կառավարությունն այսպիսով մտադիր է եռապատկել ներկայիս ցուցանիշը՝ օրական պատվաստելով 1 մլն մարդու, ինչի համար անհրաժեշտ են ավելի մեծ թվով պատվաստման կենտրոններ:

Պատվաստումների նման դանդաղ ընթացքը մեծացրել է մտահոգություններն այն մասին, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ համավարակը հուլիսին Ճապոնիայում կայանալիք Օլիմպիական խաղերի վրա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am