ԵՄ գագաթնաժողովի ընթացքում կքննարկվի Ռուսաստանի և Brexit-ի նկատմամբ քաղաքականությունը

Armenpress 15:48, 8 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական Միության անդամ պետությունների ղեկավարները գագաթնաժողովի ընթացքում կքննարկեն Ռուսաստանի Դաշնության և Brexit-ի նկատմամբ քաղաքականությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին ԵՄ ոչ ֆորմալ գագաթնաժողովի ավարտին նշել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Բացի օրակարգի հիմնական հարցերից, մենք այսօր անդրադարձ ենք կատարել նաև այլ թեմաների, որոնց կվերադառնանք մայիսի 25-ի գագաթնաժողովի ընթացքում: Դրանք են Ռուսաստանն ու Brexit-ը»,- նշել է Մակրոնը:

Եվրոպական Միության անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 25-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am