Արցախի Ասկերանի տարածքով հոսող գետի մեջ մեքենա է կողաշրջվել. տուժածների վիճակը բավարար է

Armenpress 15:44, 8 Մայիս, 2021

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Ասկերան քաղաքի տարածքով հոսող գետի մեջ մեքենա է կողաշրջվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության «Ֆեյսբուք»-ի էջը:

«Օգնություն ցուցաբերելու նպատակով կանչի վայր են մեկնել Ասկերանի ՇԱԻ բաժնի փրկարարները: Պարզվել է, որ քաղաքային մարզադաշտից դեպի հարակից այգիներ տանող՝ գետամիջով անցնող ճանապարհին, Ասկերան քաղաքի 21-ամյա բնակիչ Ա.Մ.-ն իր վարած «Mitsubishi montero» մեքենայով դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել գետի մեջ: Մեքենայի մեջ է եղել նաև նրա 70-ամյա տատիկ՝ Շ.Գ.-ն»,- ասված է գրառման մեջ:

Փրկարարները հատուկ տեխնիկական միջոցներով մեքենայից հանել են քաղաքացիներին՝ ցուցաբերել առաջին օգնություն: Նրանց առողջական վիճակը բավարար է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am