Մալդիվների ոստիկանությունը երկու անձի է ձերբակալել՝ նախկին նախագահի վրա հարձակման գործով

Armenpress 15:41, 8 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մալդիվյան Հանրապետության ոստիկանությունը ձերբակալել է երկու մարդու, որոնց կասկածում են պայթյունի կազմակերպման մեջ, որի հետևանքով տուժել է երկրի նախկին նախագահ, այժմ ժողովրդական Մեջլիսի (խորհրդարանի) խոսնակ Մոհամեդ Նաշիդը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնել է Մալդիվյան Հանրապետության ոստիկանությունը:

«Երկու անձ ձերբակալվել է մայիսի 6-ին ահաբեկչական գործողություն իրականացնելու գործով»,- նշում են իրավապահ մարմինները:

Պայթյունը տեղի է ունեցել երկրի մայրաքաղաք Մալեում՝ պետության նախկին ղեկավարի տան մոտ: Նաշիդը հիվանդանոց էր տեղափոխվել և վիրահատվել: Տեղի պարբերականներից մեկը, հղում կատարելով քաղաքական գործչի ընտանիքին, հայտնել էր, որ արդեն անջատել են թթվածնային ապարատը, և նա կարող է ինքնուրույն շնչել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am