Զվերևը դուրս թողեց Նադալին Մադրիդի Մաստերս մրցաշարից

Armenpress 15:34, 8 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանացի թենիսիտ Ռաֆայել Նադալը դուրս մնաց Մադրիդի Մաստեր մրցաշարից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Masters 1000 մրցաշարի տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակիչում Նադալի մրցակիցը Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերևն էր: 1 ժամ 45 րոպե ձգված մրցախաղում Զվերևը հաղթեց երկու սեթերից հետո` 4:6, 4:6 հաշվով: Կիսաեզրափակիչում գերմանացու մրցակիցը Ավստրիայից Դոմինիկ Տիմն է:

Մադրիդի Masters 1000մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է մոտ 2,5 միլիոն եվրո: Գրունտի վրա անցկացվող այս մրցաշարի մասնակցում են 56 թենիսիստներ: Այն կեզրափակվի մայիսի 9-ին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am