Ավստրալիայում անհայտ անձը կացնով հարձակվել է 2 մարդու վրա

Armenpress 15:35, 8 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայում անհայտ անձը կացնվ հարձակվել է  2 մարդու վրա, ինչի հետևանքով նրանք վնասվածքներ են ստացել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է տեղի հեռուստաալիքներից մեկը:

Հայտնում են, որ հարձակումը տեղի է ունեցել Գլենֆիլդում, որը տեղակայված է Սիդնեյի կենտրոնից հարավ-արևմուտք: Տուժածները կին և տղամարդ են: Նրանցից մեկը ոտքի վնասվածք է ստացել, իսկ մյուսը՝ ձեռքի: Նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն:

Այլ մանրամասներ դեռևս չեն հայտնում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am