Եղանակը կարող է ազդել Մոսկվայում Հաղթանակի շքերթի օդային հատվածի վրա. Պեսկով

Armenpress 15:13, 8 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի եղանակը կարող է ազդել Հաղթանակի շքերթի օդային հատվածի վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Եղանակը կարող է ազդել շքերթի օդային հատվածի վրա»,- ասել է Պեսկովը:

Ավելի վաղ «Ֆոբոս» եղանակի կենտրոնի աշխատակից Եվգենի Տիշկովեցը հայտնել է, որ Հաղթանակի օրը Մոսկվայում սպասվում են տեղումներ: Գիշերը սպասվում է 4-6 աստիճան, իսկ ցերեկը՝ մինչև 14 աստիճան տաքություն: Նա հայտնել է, որ առավոտյան ժամերին սպասվում է ամպամածություն:

Մայիսի 9-ին Մոսկվայում տեղի կունենա Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-ամյակին նվիրված շքերթը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am