1000х90.jpg (78 KB)

Նեյմարը կերկարաձգի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ 4 տարով

Armenpress 14:44, 8 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Նեյմարը կերկարաձգի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ 4 տարով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է L'Equipe-ը: Ըստ պարբերականի, ֆուտբոլիստը և ակումբն արդեն իսկ եկել են համաձայնության: Պայմանագիրը պաշտոնապես կստորագրվի մայիսի 8-ին Փարիզում: Այն նախատեսված կլինի մինչև 2026 թվականը: Բրազիլացու գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ մինչ 2022 թվականն է:

Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացի հարձակվողը ՊՍԺ-ի կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 27 հանդիպման և դարձել է 15 գոլի հեղինակ: Ֆրանսիական ակումբ Նեյմարը տեղափոխվեց 2017 թվականին կատալոնական «Բարսելոնա»-ից այն ժամանակ ռեկորդային 222 միլիոն եվրոյով: Նեյմարը ՊՍԺ-ի կազմում երեք անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, 2-ական անգամ էլ նվաճել է երկրի գավաթը և Լիգայի գավաթը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am