1000х90.jpg (78 KB)

Պետք է հզորանանք և համախմբվենք. Սասուն Միքայելյանն անդրադարձել է Շուշին ազատագրելու հավանականությանը

Armenpress 14:05, 8 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ, Երկրապահ կամավորական միության նախագահ Սասուն Միքայելյանը ժողովրդի համախմբման և բանակի հզորացման անհրաժեշտություն է տեսնում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Միքայելյանն ասաց Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Շուշին կրկին ազատագրելու հավանականության վերաբերյալ հարցին:

«Մենք պետք է հզորանանք, համախմբվենք: Մի ժամանակ էլ որևէ մեկը չէր պատկերացնում, թե իրատեսական է ազատագրել այդքան տարածքները: Ամեն ինչ էլ ժամանակի խնդիր է: Դա կախված է մեր երկրի, ժողովրդի կազմակերպվածությունից, մեր բանակի հզորացումից»,- ասաց Միքայելյանը:

Մայիսի 8-ին Հայաստանում նշվում է Երկրապահի օրը: Երկրապահ կամավորական միության անդամները մայիսի 8-ին այցելել են Եռաբլուր զինվորական պանթեոն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am