Ստեփանակերտ-Դրմբոն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. տուժածի վիճակը գնահատվում է բավարար

Armenpress 12:39, 8 Մայիս, 2021

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Արցախի Ստեփանակերտ-Դրմբոն ավտոճանապարհի 12-րդ կմ-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության «Ֆեյսբուք»-ի էջը:

«Մայիսի 7-ին ԱԻ պետական ծառայության Մարտակերտի շրջանային բաժնի ահազանգման կենտրոնում, միաժամանակ ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ-Դրմբոն ավտոճանապարհի 12-րդ կմ-ին տեղի է ունեցել տրանսպորտային պատահար: Օգնություն ցուցաբերելու համար կանչի վայր է մեկնել Մարտակերտի ՇԱԻ բաժնին կից գործող Առաջաձորի հրշեջ փրկարարական ջոկի մեկ մարտական հաշվարկ: Տեղում աշխատել են ճանապարհային ոստիկանության ծառայողները»,- ասված է գրառման մեջ:

Պարզվել է, որ ՀՀ Արմավիրի մարզի 33-ամյա վարորդ Ա.Ֆ.-ն իր վարած «Kia Sorento» ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ձորը: Փրկարարները վարորդին մարմնական վնասվածքներով հանել են ձորից, ցուցաբերել առաջին օգնություն և շտապ տեղափոխել Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ: Ըստ բժիշկներից ստացված տեղեկության՝ նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am