100 տարեկանում մահացել է ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեի քարտուղար Եգոր Լիգաչովը

Armenpress 12:33, 8 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի քարտուղար, Տոմսկի պատվավոր քաղաքացի Եգոր Լիգաչովը մահացել է կյանքի 101-րդ տարում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնել է Տոմսկի շրջանի վարչակազմի տեղեկատվական քաղաքականության վարչության պետ Ալեքսեյ Սևոստյանովը:

«Մայիսի 7-ին, Մոսկվայում 101 տարեկանում մահացել է Տոմսկի պատվավոր քաղաքացի Եգոր Լիգաչովը»,- հայտնել է Սևոստյանովը:

«ՏԱՍՍ»-ի աղբյուրներից մեկը հայտնել է, որ մահանալուց մի քանի օր առաջ Լիգաչովին տեղափոխել էին Կենտրոնական հիվանդանոց, որտեղ վերջինս պարբերաբար ստուգվել է և բուժումներ ստացել:

Եգոր Լիգաչովը ծնվել է 1920 թվականի նոյեմբերի 29-ին Տոմսկի շրջանի Դուբինկինո գյուղում: Փաստացի նա եղել Կոմունիստական կուսակցության երկրորդ դեմքը Միխայիլ Գորբաչովից հետո: Լիգաչովը 1983-1990 թթ եղել է ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեի քարտուղարը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am