Ռուսաստանում հաստատվել է կորոնավիրուսի 8329 նոր դեպք

Armenpress 12:16, 8 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 8329 նոր դեպք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՌԴ-ում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը:

Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 4 մլն 871 հազար 843-ի: Վերջին մեկ օրում գրանցվել է վարակի 8329 նոր դեպք:

Կորոնավիրուսի հետևանքով երկրում մահացել է 112 հազար 992 մարդ, առողջացել` 4 մլն 488 հազար 615 մարդ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am